Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Զրկվեցինք նրա ֆիզիկական ներկայությունից, բայց պահում ենք մեր գեներում

Զրկվեցինք նրա ֆիզիկական ներկայությունից, բայց պահում ենք մեր գեներում
23.03.2025 | 14:41

Իմ մանկական աշխարհի խճանկարը Թումանյանի գույնզգույն կերպարներից էր կազմված։ Մաման «Անուշն» անգիր գիտեր, «Թմկաբերդի առումն» էլ, «Լոռեցի Սաքոն» էլ, «Փարվանան» էլ։ Ինձ գիրկն էր նստացնում ու արտասանում էր, երբ ես դեռ կարդալ չգիտեի։ Նենց սիրուն էր կարդում, նենց տպավորիչ, որ ձայնը մինչև հիմա ականջներիս մեջ ա։

Երբ երեկոյան քաջ թիթեռներից մեկը բաց լուսամուտից ներս էր թռնում, սկսում էր պտտվել վառվող լամպի շուրջը, հետո հարվածում էր թեժ ապակուն ու անշունչ գետին ընկնում, ես շատ ծանր էի տանում, հաստատ գիտեի, որ դա էն քաջերից մեկն ա։ Հենց տեսնում էի, քշում էի, որ լույսից հեռու գնա, չվառվի, բայց չէր գնում, խույս էր տալիս, օդում պտտվում ու էլի նետվում լույսի վրա․․․ Մինչև հիմա քշում եմ, հենց որ տեսնում եմ, բայց դեռ ոչ մեկը չի փախել․․․

Էսօր մեր մանկությունը մարդկային հեքիաթներով ու մեր կյանքը խղճի իմաստությամբ լցրած բանաստեղծի հիշատակի օրն ա։ Ուղիղ հարյուր տարի առաջ մենք զրկվեցինք նրա ֆիզիկական ներկայությունից, բայց պահում ենք մեր գեներում։

23.03.2023

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7335

Մեկնաբանություններ